Ավարտին է մոտենում ֆեյքաբուծարանների համալիր հետազոտությունը. խորհուրդ Սիմոնյան Ալենին՝ հիմիկվանից բեղ-մորուք պահի, որ մարդիկ չճանաչեն


Ավարտին է մոտենում ֆեյքաբուծարանների համալիր հետազոտությունը. խորհուրդ Սիմոնյան Ալենին՝ հիմիկվանից բեղ-մորուք պահի, որ մարդիկ չճանաչեն
Դեկտեմբեր 17 12:36 2020

Ավարտին է մոտենում ֆեյքաբուծարանների մանրակրկիտ արձանագրման, դրանց կառուցվածքի ու կառավարման համալիր հետազոտությունը: Ամեն ինչ խնամքով, տեղը տեղին: Պարզ երկնքում պայթյունը երաշխավորված է ոչ հեռու ապագայումԱմեն ինչ իր ժամանակին: Այս պահին ինձ միայն մի բան է հետաքրքրում: Սիմոնյան Ալենը ոնց ա փողոց դուրս գալու:

Օլիգարխների ֆինանսական աջակցությամբ տարատեսակ ֆեյքային արշավները շատ հարգարժան մարդկանց ու նրանց ընտանիքի անդամների դեմ կարծում եք երբևէ անպատասխա՞ն են մնալու: Վախենում եմ անգամ պատկերացնել՝ ինչ է լինելու: Հուսով եմ՝ ինչ էլ լինի, պետք է լինի միայն օրենքի շրջանակներում:

Հ.Գ. Բարի խորհուրդ Սիմոնյան Ալենին՝ հիմիկվանից բեղ-մորուք պահի, որ փողոցում մարդիկ չճանաչեն: Դու լավ գիտես, թե հետդ ինչեր է անելու պատահական ամեն երկրորդ անցորդ հայ Երևանում, Մոսկվայում, Լոսում և այլուր: Հա, իսկ «տիկին Ռիտան էրեխա է վաճառել» եզության հետևից ես ու իմ ընկերն ենք գալու: