Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց. վաղը հիշատակի օր է


Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց. վաղը հիշատակի օր է
Նոյեմբեր 21 16:36 2020

Վաղը հայտարարվում է հիշատակի օր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Ամեն մեկդ Եռաբլուրում լինի, եկեղեցում լինի, կանգնենք մեր նահատակների հարազատների  կողքին, որովհետեւ նրանք մենակ չեն, բոլորդ նրանց կողքին եք: Նրանց հիշատակը միշտ վառ է լինելու, կանցնի ժամանակ նրանց անունները հատիկ-հատիկ կփորագրվեն մեր պատմության դասագրքերում եւ հուշատախտակների վրա»,-ասաց նա:

Նշենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները պատրաստել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարություն, որն էլ կլուծի երեք խնդիր:

Այդ խնդիրներն են. «Հնարավորինս վերատեսչության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները եւ նվազագույնի հարցնել մեր կորուստները։ Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը եւ կձեւավորի նոր իշխանություն»,-ասել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից:



loading...