Վայքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա զnհ


Վայքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա զnհ
Հուլիս 16 22:54 2026

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Հրշեջ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի դին ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։