Երեխուս դագաղը տանում եմ, թողնեմ թուրքին, ոնց Նախիջեւանում արեցին, նույնն էլ էստեղ անե՞ն․ քարվաճառցի


Երեխուս դագաղը տանում եմ, թողնեմ թուրքին, ոնց Նախիջեւանում արեցին, նույնն էլ էստեղ անե՞ն․ քարվաճառցի
Նոյեմբեր 15 23:20 2020



Քարվաճառցիները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ փաստաթղթի արդյունքում Ադրբեջանին հանձնվող Քարվաճառի իրենց տներից դուրս եկան վերջին օրերին, արտաշիրիմել ու իրենց հետ Հայաստան են բերել նաև հարազատների աճյունները։

NEWS.am–ի թղթակիցը բազմաթիվ այսպիսի դեպքերի է ականատես եղել վերջին օրերին։

Քարվաճառցիներից մեկը որդու դագաղը մեքենայի մեջ դրած Հայաստան էր գալիս։

 

«45 օր պոստերում եմ եղել, հիմա էլ իջել եմ, որ երեխուս դագաղը տանեմ, ի՞նչ անեմ, թողեմ թուրքի՞ն, ոնց որ Նախիջեւանում արեցին, նույն բանն էլ էստեղ  անե՞ն։ 22 տարի է՝ ինչ էստեղ եմ ապրում, հիմա էլ 4 երեխեքիս հետ գնում եմ փողոցներ»,- ասաց նա՝ հավելելով, որ տունն էլ այրելու է, նոր գա Հայաստան։