Ադրբեջանը թիրախավորել է Agence France-Presse-ի լրագրողներին տեղափոխող մեքենան


Ադրբեջանը թիրախավորել է Agence France-Presse-ի լրագրողներին տեղափոխող մեքենան
Հոկտեմբեր 23 19:07 2020

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել ոչ միայն քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Արցախպրեսը տեղեկացնում է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաև Agence France-Presse - ի լրագրողներին տեղափոխող մեքենան:

Նշենք, որ ադրբեջանական Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից թիրախավորել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: