Թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի Քարեգահ համայնքի տարածքը, ապա՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհը. Արցախի ԱԻՊԾ


Թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի Քարեգահ համայնքի տարածքը, ապա՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհը. Արցախի ԱԻՊԾ
Հոկտեմբեր 23 17:34 2020

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։