Արսեն Խառատյանը առ այսօր հանդիսանում է ՀՀ կառավարության կոնսուլտանտ. Մալյան


Արսեն Խառատյանը առ այսօր հանդիսանում է ՀՀ կառավարության կոնսուլտանտ. Մալյան
Սեպտեմբեր 26 13:56 2020

«Սորոսական Արսեն Խառատյանը պաշտոնանկ է արվել 2018 թվականին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2019 թվականի հունվարին թվարկված Վաշինգտոնում գտնվող Կառնեգի հիմնադրամի փաստաթուղթը, որտեղ նշված է, որ Արսեն Խառատյանը առ այսօր հանդիսանում է ՀՀ կառավարության կոնսուլտանտ»:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Այսինքն այն պնդումը, որ Արսեն Խառատյանը պաշտոնանկությունից հետո ունեցել է ՀՀ կառավարության մանդատ համարում եմ ապացուցված»,- գրել է Մալյանը: