Հրդեհ՝ չշահագործվող կահույքի արտադրամասում


Հրդեհ՝ չշահագործվող կահույքի արտադրամասում
Հուլիս 23 09:25 2026

Հուլիսի 22-ին՝ ժամը 17։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի նախկին կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են խոտածածկույթ (200 քմ) և շինության տանիքը՝ մոտ 90 քմ։