Առաջին դեպքն է. Հայաստանն այլևս հնարավորություն ունի ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրոպական միություն. ՔՊ-ական


Առաջին դեպքն է. Հայաստանն այլևս հնարավորություն ունի ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրոպական միություն. ՔՊ-ական
Հուլիս 20 15:52 2026

Հայաստանն այլևս հնարավորություն ունի ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրոպական միություն, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշել է, թե սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։

«Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների արտահանման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք մանրամասն ներկայացված են մեկնաբանությունների բաժնում»,- նշել է Պապոյանը։