ՖՈՏՈ․ Ինչքա՞ն գումար է վճարել զույգը Գառնիի արգելոցում ամուսնության առաջարկություն անելու համար


ՖՈՏՈ․ Ինչքա՞ն գումար է վճարել զույգը Գառնիի արգելոցում ամուսնության առաջարկություն անելու համար
Հուլիս 20 15:34 2026

Մեկ ժամվա համար 500 հազար դրամ վճարելով՝ տղան ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին Գառնիի պատմամշակութային արգելոցում։

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ պատմամշակութային արգելոց հանդիսացող տարածքներում նման միջոցառումների անցկացումը թույլատրվում է՝ համապատասխան վճարի դիմաց։

 

ՊՈԱԿ-ից նշել են. «Նախարարի 57-Լ հրամանի համաձայն՝ արգելոցների տարածքում թույլատրվում է միջոցառումներ իրականացնել համապատասխան վճարի դիմաց։ Կոնկրետ տվյալ դեպքում նախարարություն են դիմել, վճարումը կատարել են, ստացել են թույլտվություն և այնուհետև իրականացրել իրենց միջոցառումը»։

 

ArmLur.am-ը հետաքրքրվել է նաև, թե որքան է կազմում արգելոցներում նման միջոցառումների կազմակերպման արժեքը։ ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ մեկ ժամվա արժեքը կազմում է 500 հազար ՀՀ դրամ։