Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։
Քաղաքապետարանից հայտնում են, որ 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։
«7-ի փոխարեն այստեղ ձևավորվել է 10 խումբ:
Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել ավելի քան 250 երեխաների համար:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:
Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով», - նշված է հաղորդագրությունում:










