Հավայան կղզիները կվերացնեն կարանտինը ճանապարհորդների համար


Հավայան կղզիները կվերացնեն կարանտինը ճանապարհորդների համար
Սեպտեմբեր 19 23:59 2020

Բազմաթիվ հետաձգումներից հետո Հավայան կղզիները կվերացնեն կարանտինի պարտադիր կանոնները այն ճանապարհորդների համար, ովքեր կարող են կորոնավիրուսի թեսթի բացասական արդյունք ցույց տալ: Այս շաբաթ հայտարարել է նահանգապետ Դեւիդ Իգեն, հաղորդում է Travel and Leisure-ը:

Այն ճանապարհորդները, ովքեր Հավայան կղզիներ ժամանելուց հետո 72 ժամվա ընթացքում ցույց կտան կորոնավիրուսի թեսթի բացասական արդյունք, կկարողանան խուսափել 14-օրյա կարանտինից: Նոր կանոնն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից:

Բացի այդ, կչափեն ժամանողների մարմնի ջերմաստիճանը եւ բժշկական զննումներ կանցկացնեն:

Սկզբնապես այս ծրագիրը նախատեսվում էր մտցնել օգոստոսի 1-ից, բայց այն անընդհատ հետաձգվում էր կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի պատճառով:



loading...