Խոշոր հրդեհ Եղեգնաձորում. Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ


Խոշոր հրդեհ Եղեգնաձորում. Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
Սեպտեմբեր 16 12:10 2020

Հայաստանի ԻԱՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 04։48-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Չալաբյան փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։