Մահացել է 17-ամյա բյութի բլոգեր Ethan is Supreme-ն (լուսանկարներ)


Մահացել է 17-ամյա բյութի բլոգեր Ethan is Supreme-ն (լուսանկարներ)
Սեպտեմբեր 8 23:32 2020

Մահացել է հայտնի բյութի բլոգեր Իթան Պիտերսը, ով առավել  հայտնի էր Ethan is Supreme անվամբ: Այս մասին հայտնում է New-York Daily News-ը:

Տղան ընդամենը 17 տարեկան էր: Նրա հարազատները հայտնել են, որ տղան մահացել է անցած հանգստյան օրերին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Բլոգեր և Hellboy merch բրենդի սեփականատերը վերջին անգամ հրապարակել էր իր` մանուկ հասակում և վերջերս արված լուսանկարները: Նա հարապարակմանը կից շնորհակալություն էր հայտնել նրանց, ովքեր ծաղրել են իրեն: Նա նաև նշել էր, որ դա անում է տարին մեկ անգամ, որպեսզի տեսնի, թե որքան է փոխվել:

Իթանը հայտնի էր YouTube-յան ալիքով, որում հրապարակում էր դիմահարդարմանը նվիրված հոլովակներ: Նրա Ինստագրամի էջին հետևում էր ավելի քան 540 հազար օգտատեր: