Ինձ համար իսկական արտիստ Սիմոնն է. Իվետա Մուկուչյան


Ինձ համար իսկական արտիստ Սիմոնն է. Իվետա Մուկուչյան
Փետրվար 20 22:54 2025

Hraparak.am-ը գրում է.

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է «Դեպի Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցներին:

«Ես հիացած եմ և շատ ուրախ եմ: Ողջունում եմ, որ վերջապես մենք ունենք արտակարգ, նոր ու թարմ արտիստներ մեր շուկայում: Եթե ուզում եք իսկական արտիստ տեսնել, ինձ համար միանշանակ Սիմոնն է:

Բեմի վրա այդ ազատությունը նա ճիշտ մատուցում է և ես նրան հավատում եմ ինչ էլ, որ նա բեմում անի:

Աթենայի կատարումն ինձ համար հիանալի էր, երգը ուժեղ չէր, բայց կատարումն ու մնացած ամեն ինչ իդեալական էր:

Շնորհավորում եմ Պարգին, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծում եմ՝ կախված է նրանից, թե մյուս երկրներն այս տարի ինչ երգեր են ներկայացնելու: Բայց նա ուժեղ արտիստ է, ուժեղ երգ է»,- նշել է Իվետա Մուկուչյանն ու կես լուրջ, կես կատակ հավելել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն այս տարի չի հրավիրել համերգին:

«Կարող էիք որպես հաղորդավար հրավիրել, կամ պարզապես հրավիրել ներկա գտնվելու, ես միևնույն է՝ այդ օրը զբաղված էի, չէի կարող գալ, բայց դուք պետք է հրավիրեիք»,- նշել է երգչուհին: