Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, որոնք հրապարակվել են հուլիսի 31-ին, 2020 թվականի առաջին կիսամյակում երկրի համախառն ներքին արդյունքը կրճատվել է 5.5 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի, հաղորդում է Civil.ge-ն։
Նշվում է, որ երկրորդ եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 12.6 տոկոս անկում՝ ի տարբբերություն անցած տարվա երկրորդ եռամսյակի։
ՀՆԱ-ի 7.7 տոկոսով անկում է նկատվել նաեւ այս տարվա հունիսին՝ ի տարբվերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի։
Հաղորդվում է, որ անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացի հանքարդյունաբերությունից, ինչպես նաեւ ջրամատակարարումից, կոյուղուց ու թափոնների կառավարման ոլորտից։