Հանքի վերաբացումը մեծագույն վնաս է քաղաքում բնակվողների ու բազմահազար հովեկների և զբոսաշրջիկների առողջության համար․ Բնակիչ


Հանքի վերաբացումը մեծագույն վնաս է քաղաքում բնակվողների ու բազմահազար հովեկների և զբոսաշրջիկների առողջության համար․ Բնակիչ
Հուլիս 14 22:08 2026

Ստեփանավանի բնակիչ Նելլի Իսրայելյանը գրում է․ «Ես Ստեփանավանի բնակիչ եմ։ Ես ծնվել ու արդեն կես դար ապրում եմ այս քաղաքում։ Չեմ լքել նրան ոչ մի դժվարին պահի.պատասխանատու եմ զգում իմ բնօրրանի հանդեպ ու նաև իրավունք եմ վերապահում հայտնելու կարծիքս նրա շուրջ ծավալվող հարցերի շուրջ։ Հայաստանում շատ չեն մաքուր օդով ու կանաչապատ քաղաքները։ Ստեփանավանն այդ քչերից մեկն է։ Հանքի վերաբացումը մեծագույն վնաս է քաղաքում բնակվողների ու բազմահազար հովեկների և զբոսաշրջիկների առողջության համար։

 

Յուրաքանչյուրս պիտի ԴԵՄ կանգնեք հանքի վերաբացմանը։ ԱՆՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ աններելի է»։

 

«Ստեփանավան առանց հանք» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

 

«Ստեփանավանի քաղաքացիական ակտիվիստների 2026 թվականի հուլիսի 13-ի նկարահանած կադրերից պարզ երևում է, որ Արմանիսի հանքի դեղնավուն պոչանքները անձրևների ու քամու ազդեցության հետևանքով շարունակաբար լցվում են Չքնաղ գետը՝ աղոտելով շրջակա միջավայրը և հողերը։

 

Չքնաղ գետը Ձորագետի վտակներից է և ստացվում է, որ ծանր մետաղներով աղտոտված ջրերը միախառնվում են բնության հուշարձան հանդիսացող Ձորագետի կիրճում։

 

Կադրերից երևում է, որ հանքարդյունաբերական տարածքը շատ մոտ է նաև Ուրասարի հայտնի Ջրաշուշանների լճին։ Ծաղիկները գրանցված են Կարմիր գրքում՝ որպես հատուկ պահպանության էկոհամակարգ։

 

Դրոնից նկարած կադրերում տեսանելի է հանքի ողջ տարածքը։ Ակնհայտ են այն լուրջ բնապահպանական ռիսկերը, որոնց կարող են բախվել տարածաշրջանի բնակիչները՝ հանքավայրի ընդլայման պարագայում»