75-ամյա կինը 2 օր առաջ դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել


75-ամյա կինը 2 օր առաջ դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել
Հուլիս 14 23:08 2026

ՆԳՆ-ից հայտնում են.

«ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանը։

Նա հուլիսի 12-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Վալյա Հովագիմյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 112»։