Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է. Ucom ընկերություն


Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է. Ucom ընկերություն
Հուլիս 8 21:05 2020

Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Այս մասին հայտարարություն է տարածել Ucom ընկերությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի´ բաժանորդներ,

Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»։