Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասերում ոստիկանները հայտնաբերել են որոշ խախտումներ (տեսանյութ)


Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասերում ոստիկանները հայտնաբերել են որոշ խախտումներ (տեսանյութ)
Հուլիս 8 20:06 2020

Հուլիսի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ստուգայցեր են իրականացրել Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հայտնաբերվել են ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ արկղ, փայտածուխի պատրաստման տարաներ, մի քանի խորանարդ մետր փայտածուխ, մի քանի տասնյակ քմ մանրատախտակ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ որոշ դեպքերով համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։