Իջեւանի ոստիկանները ստուգայցեր են իրականացրել փայտամշակման արտադրամասեր. Ի՞նչ է հայտնաբերվել


Իջեւանի ոստիկանները ստուգայցեր են իրականացրել փայտամշակման արտադրամասեր. Ի՞նչ է հայտնաբերվել
Հուլիս 6 17:48 2020

Օրերս ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով իրականացրին ուժեղացված ստուգայցեր։

Վաղ առավոտյան, մինչ միջոցառումը սկսելը, ոստիկանության ծառայողները հրահանգավորվեցին ու անցան գործի։ Ստուգողական այցեր կատարվեցին Իջեւանի բաժնի սպասարկման տարածքի մի շարք գյուղերում գործող փայտամշակման ու փայտածուխի շուրջ տասը արտադրամաս։

Հայտնաբերվեց ընդհանուր մի քանի տասնյակ խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ պարկ փայտածուխ, փայտածուխի պատրաստման տարաներ, արկղի դետալներ, փայտանյութով բարձված բեռնատար, վառելափայտ, մի քանի տասնյակ խորանարդ մետր թափոն եւ այլն։

Որոշ դեպքերում տնտեսվարողները հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Նմանօրինակ միջոցառումները շարունակական են լինելու։