Ադրբեջանի ԶՈՒ-ն ԼՂ սահմանի մոտակայքում մարտական կրակով գիշերային զորավարժություններ է անցկացրել (տեսանյութ)


Ադրբեջանի ԶՈՒ-ն ԼՂ սահմանի մոտակայքում մարտական կրակով գիշերային զորավարժություններ է անցկացրել (տեսանյութ)
Հուլիս 6 17:37 2020

Ադրբեջանական բանակի զինված ստորաբաժանումները ԼՂ սահմանից ոչ հեռու մարտական կրակով մարտավարական զորավարժություններ են անցկացրել, տեղեկացնում է eadaily.com-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին հղումով:

«Զորավարժությունների շրջանակում ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել գիշերային պայմաններում: Զորավարժությունների մասնակից ստորաբաժանումները տարբեր զենքերից բացված կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները»,-ասված է նախարարության  հաղորդագրությում: