Էռնստ Մորո. բժիշկ, որը հազարավոր երեխաների կյանք է փրկել հասարակ գազարի ապուրի միջոցով


Էռնստ Մորո. բժիշկ, որը հազարավոր երեխաների կյանք է փրկել հասարակ գազարի ապուրի միջոցով
Հունիս 26 23:53 2020

Մանկական մահացությունը դեռ մեկուկես հարյուրամյակ առաջ բարձր մակարդակի վրա էր։ Երեխաների մոտ ¼-ը չէր կարողանում հասնել 7 տարեկանի։ Ի դեպ, նրանցից շատերը մահանում էին լուծից, չէ՞ որ փոքրիկները շատ ավելի զգայուն են, քան մեծահասակները։ Սակայն երբեմն հիվանդության դեմ դեղ ստեղծելու համար հարկավոր են ոչ այլ ինչ, քան պարզ բաներ, օրինակ՝ գազար ու ջուր։

 

1874թ. դեկտեմբերին ավստրոհունգարական փոքրիկ Լյուբլյանա քաղաքում ծնվեց մի մարդ, որը հետագայում պետք է դառնար ժամանակակից մանկաբուժության հիմնադիրը։ Բժիշկ Էռնստ Մորոն սովորել է Գրացում, աշխատել Մյունխենում և Հեյդելբերգում։ Նա զբաղվել է մանկական ուղեղային կաթվածի ախտորոշմամբ, առաջինն է նշել, որ կրծքով կերակրելը բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը։

Սակայն բժշկության մեջ նրա մեծագույն ներդրումը բացահայտումն էր, որն օգնեց լուծից մահացող երեխաների թիվն էականորեն կրճատել։ Իր հետազոտությունների արդյունքում բժիշկը եկել է եզրահանգման, որ հասարակ գազարի ապուրն ամրացնում է աղիները և թույլ չի տալիս բորբոքումների առաջացում։

Բժիշկ Մորոն ստեղծեց բուժական և գործող բաղադրատոմս։ Հարկավոր էր ընդամենը 50 գրամ գազարը խյուսի վերածել, ապա եփել այն մեկ լիտր ջրի մեջ։ Այնուհետև ջրով խյուսի մեջ ավելացվում է երեք գրամ աղ և եփվում այնքան, որ զանգվածը դառնա ընդհանուր 1 լիտր։ Շնորհիվ այս պարզ միջոցի՝ երեխաների շրջանում մահացության թիվը նվազեց մի քանի անգամով։ Նա ինքն է հազարավոր երեխաների կյանք փրկել։ Մորոյի բաղադրատոմսը սկսեցին օգտագործել նաև այլ երկրներում։

Իր ողջ կյանքի ընթացքում՝ 74 տարում, բժիշկը համեստ կյանք է վարել։ Մորոն պարզապես իր գործն էր անում։ Ոչ մի մրցանակ կամ պարգևատրում նա չի ստացել և չի էլ փնտրել. նրա համար գլխավորը երեխաների առողջությունն էր։