«Օրական 500-ը դարձնենք օրական 5». Նիկոլ Փաշինյանը շարունակել է մարդկանց կուտակումներով լուսանկարներ հրապարակել


«Օրական 500-ը դարձնենք օրական 5». Նիկոլ Փաշինյանը շարունակել է մարդկանց կուտակումներով լուսանկարներ հրապարակել
Հունիս 3 10:18 2020

Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Այս մասին Facebook- իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։

Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։

Օրական 500-ը դարձնենք օրական 5։

Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել, որտեղ մարդկանց կուտակումներ կան բանկերի, հայփոստի բաժանմունքների մոտ, հանրային տրանսպորտում:



loading...