3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները


3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները
Հունիս 1 22:55 2020

Օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում, զենքի անօրինական վաճառքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներգրավածության մասին խոսելիս տվեց մի անուն, ում մասին NEWSPRESS.am-ը հրապարակել էր դեռ նախորդ տարի: Խոսքը Դավիթ Գալստյանի կամ «Պատրոն Դավիթի» և կամ էլ «Սուտինյոր Դավիթի» մասին է: 

 

Շրջանակով ընդգծվածը Դավիթ Գալստյանն է 

Եվ ահա NEWSPRESS.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել զենքի աղմկոտ գնումների և առհասարակ նրա գործերի, պաշտոնյա հովանավորների և այլնի մասին: 

Այսպես. ընթերցողին հիշեցնենք, թե ով է Դավիթ Գալստյանն առհասարակ: Նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Վաչագան Ղազարյանի, նույն ինքը՝ Սերժի Վաչոյի սանիկն է: Դեռ նախորդ տարի էինք գրել այն մասին, որ մեր տեղեկություններով հենց Գալստյանն էր վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է նրա՝ «Սուտինյոր» մականվանը, ապա դա էլ կապված է այն բանի հետ, որ նա ժամանակին ինքնաթիռով աղջիկներ է բերելիս եղել Հայաստան: Գալստյանին Ղազախստանում եղած ժամանակ հանդիպել է Յուրի Խաչատուրովը հենց Գալստյանին պատկանող գիշերային ակումբում, ընկերացել նրա հետ, դրանից հետո Խաչատուրովը Գալստյանին «բերել է» Հայաստան, ծանոթացրել իր շրջապատի, այդ թվում՝ Վաչագան Ղազարյանի հետ: Այսպես էլ սկսվել է Պատրոն Դավիթ-Սերժի Վաչո տանդեմի քավոր-սանիկությունը, ինչի մասին նրբանկատորեն լռում է Միքայել Մինասյանը: 

Ինչ վերաբերում է Գալստյանի՝ զենքի անօրինական վաճառքի հետ կապված «քաջագործություններին». Մինասյանը խոսում է պայմանականությունների լեզվով, ինչպես ինքն է ասում, «դիվանագիտորեն»: Մենք ավելի «անկեղծ» կլինենք ընթերցողների հետ և կհրապարակենք տեղեկությունները, որոնք հասել են մեզ այս գործարքի մասին, և քանի որ մեր նախորդ հրապարակմանն իրավական գործընթացներ չեն հետևել, ապա կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը պարզապես չի ցանկացել զբաղվել խնդրով, իսկ դա իր հերթին «այլ» ենթադրություններ անելու տեղիք է տալիս: 

Ըստ այդմ՝ այժմ ավելի մանրամասն. զենքը, որի մասին չի խոսում Մինասյանը, «Կոռնետ» հակատանկային հրթիռների մասին է, այսինքն՝ դրանք նախատեսված են տանկեր խոցելու համար: «Սև շուկայում» «Կոռնետի» գնի տարբերությունը մինչև 20 անգամ ավելի է սովորական շուկայինից: Այսինքն՝ եթե սովորական շուկայում այդ զենքն արժե, ասենք, 10 հազար դոլար, ապա «սև շուկայի» պարագայում՝ ասենք 150 հազար դոլար: Սա է պատճառը, որ Գալստյանը «Կոռնետը» Հայաստան բերելու փոխարեն՝ վաճառել է «սև շուկայում»: Սա է նաև այն պատճառը, որի համար Ռուսաստանի Դաշնությունը, այսպես ասենք, վիրավորվել է Հայաստանից, և Դավիթ Գալստյանն էլ հայտնվել է ՌԴ «սև ցուցակում»: 

 
 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Դավիթ Գալստյանի՝ օֆշորում գրանցված Royalsys Engineering ltd. ընկերությանը զենքի առքուվաճառքով զբաղվելու լիցենզիա տալուն: Նշենք, որ այս ընկերությունը պետք է «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն հիմներ: Նախ, միջանկյալ հարցնենք մեր երկրի վարչապետին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գնումները կատարվում են Վաչոյի սանիկի՝ օֆշորում գրանցված ընկերության կողմից: Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունն ինքը չի գնում իրեն անհրաժեշտ զինատեսակները, այլ օգտվում է օֆշորային ընկերություններից:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



loading...