Հովհաննես Չմշկիկ. Բյուզանդիայի հայազգի ամենահզոր կայսրերից մեկը


Հովհաննես Չմշկիկ. Բյուզանդիայի հայազգի ամենահզոր կայսրերից մեկը
Ապրիլ 25 11:33 2020

Հովհաննես Չմշկիկը Բյուզանդիայի ամենահզոր կայսրերից մեկն էրՆա սերում էր հայկական ազնվական ընտանիքիցՆիկեփորոս II Փոկաս կայսեր զարմիկն էրՎերջինիս գահակալության ժամանակ նշանակվել է արևելյան զորքերի սպարապետխոշոր ճակատամարտում ջախջախել է արաբներինսակայն 969-ին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է քեռուն՝ կայսրին, և գրավել գահը։ 

Ապա սկսել է զբաղվել բարեգործությամբ, իր ողջ ունեցվածքը բաժանել է աղքատներին, հիվանդանոցներ է կառուցել, որտեղ հաճախ այցելում էր՝ ինքնուրույն վիրակապելով հիվանդներին:

Կայսեր փոփոխությունը կայսրությունում խուճապ էր առաջացրել: Նիկեփորոսի կողմից Արևելքում գրավված տարածքները՝ Կիլիկիան, Փյունիկիան և այլն, կորում էին, հյուսիսում Կիևյան Ռուսիան սպառնում էր հույներին, չէր դադարում սովը արդեն 3 տարի:

Գահակալության անցնելով՝ Հովհաննես Չմշկիկը կարողացավ նախ ազատել երկիրը ներքին դժբախտությունից, ապա 971-ին պարտության մատնեց Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի  հյուսիսարևելյան մասը կցեց կայսրությանը։

Արաբների նկատմամբ առաջին հաղթանակը տարավ Անտիոքում Ռուսիայի հետ Դորոստոլում պատերազմելուց և հաշտություն կնքելուց հետո: Երկու արշավանք է կատարել դեպի արևելք, որի արդյունքում կարողացել է վերադարձնել Սիրիան և Փյունիկիան:

Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններբայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ, և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։

Հովհաննես Չմշկիկի մահը, ըստ աղբյուրների, վրա է հասել թունավորման պատճառով: Կայսեր արտաքին տեսքի բնութագիրը տվել է նրա ժամանակակից պատմաբան Լև Դիակոնը. «Սպիտակ դեմք ուներ, շիկահեր մազեր, թաց ու կապույտ աչքեր, սուր հայացք, փոքրիկ ու բարակ քիթ, կարմրավուն մորուք:

Նա ցածրահասակ էր, սակայն լայն թիկունք ու մեջք ուներ: Անհավատալի ուժի տեր էր, հերոսական հոգին անպարտելի էր ու անհասկանալի էր, թե ինչպես էր տեղավորվում այդքան փոքր մարմնի մեջ: Նա առանց վախի հարձակվում էր ամբողջական զորքի վրա և ջախջախելով թշնամուն՝ թռչնի արագությամբ վերադառնում էր իր բանակի մոտ ողջ և առողջ: Նա բոլորին զարմացնում էր իր առատաձեռնությամբ ու բարեգթությամբ: Յուրաքանչյուրը, ով նրանից որևէ բան էր խնդրում, երբեք հուսախաբ չէր լինում:

Բոլորին սիրով ու բաց սրտով էր վերաբերվում: Եթե նրան չթունավորեին, նա միգուցե կայսերական ողջ գանձարանը բաժաներ աղքատներին, սակայն Հովհաննեսի թերությունն այն էր, որ նա խնջույքների ժամանակ չափազանց շատ էր խմում և տրվում էր մարմնական հաճույքներին»: