Լույս է տեսել ՀԱՕԿ փոխնախագահ, բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանի ծավալուն գիրքը՝ «Իմ կյանքի ռինգը» վերնագրով։
Դերենիկ Գաբրիելյանն իր կյանքի 70 տարիները սպորտում է անցկացրել, 30 տարի գլխավորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը։
Նրա գրքի շնորհանդեսին ներկա են եղել հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչներ։
Դերենիկ Գաբրիելյանն «Իմ կյանքի ռինգը» գրքում ոչ միայն իր անցած ուղու մասին է պատմել, այլև անդրադարձել է հայկական սպորտի նշանակալի իրադարձություններին, կարևոր հաղթանակներին, արժևորել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դերը՝ մեր օրերում հայկական սպորտի զարգացման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում










