89 տարեկան հասակում մահացել է բոլիվուդյան հայտնի դերասան Դհարմենդրա Դեոլը:
Մահվան պատճառը չի նշվում: Նա նոյեմբերի 7-ին հոսպիտալացվել էր Մումբայում՝ շնչառական խնդիրների պատճառով և ավելի ուշ դուրս գրվել։
Դհարմենդրան խաղացել է գրեթե 300 դեր, սկսած՝ 1960 թվականից։
Հնդիկ դերասանն առավել հայտնի է եղել «Զիտա և Գիտա» ֆիլմից։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է. «Նրա հեռանալով ավարտվում է հնդկական կինոյի մի ամբողջ դարաշրջան»:










