Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է հանվեն մուտքի եւ ելքի սահմանափակումները


Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է հանվեն մուտքի եւ ելքի սահմանափակումները
Ապրիլ 25 12:56 2020

Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է  հանվեն մուտքի եւ ելքի սահմանափակումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:

«Համայնքներում վարակվածների թվի շատ մեծ աճ չի գրանցվել, ծայրահեղ ծանր ու ծանր հիվանդներ չունենք այս պահին, հնարավոր է երեկոյան արդեն մուտքի եւ ելքի սահմանափակումները հանվեն»,- ասաց նա:

Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է առանց սիմպտոմների, բացառությամբ 72-ամյա բժշկուհու, ով ուղեկցող հիվանդություններ ունի եւ տեղափոխվել է Երեւան:

Մարալիկ եւ Ձորակապ համայնքներից կորոնբավիրուսով վարակված 3 քաղաքացիներ մահացել են:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 1677 քաղաքացի,  28 պացիենտ մահացել է: