6 պատճառ ըստ որի հեռավորությունը սիրո խոչընդոտ չէ


6 պատճառ ըստ որի հեռավորությունը սիրո խոչընդոտ չէ
Ապրիլ 5 14:47 2020

1. Դուք կարողանում եք անկեղծ լինել իրար հետ և քննարկել ամեն ինչ

 

Քանի որ դուք զրկված եք իրար կողք բազմոցին պառկելու, հեռուստացույց դիտելու հնարավորթությունից, ավելի շատ ժամանակ ունեք խոսալու: Պատմելու իրար ձեր մտքերի, զգացմունքների, երազանքների մասին, նաև լսել, և դա հրաշալի է:

 

 

2. Դուք ավելի շատ խոսալու բան ունեք

 

Ով ձեր կողքին է, առանց այդ էլ գիտի, թե ինչ է տեղի ունենում ձեր կյանքում, իսկ հեռու գտնվող սիրած մարդուն դուք մանրամասն նկարագրում եք անցած օրը և ժամերով կախվում եք հեռախոսից ու նույնիսկ այդ պարագայում չեք հասցնում պատմել ամեն ինչ:

 

3. Դուք ունեք ձեր սեփական կյանքը

 

Իհարկե, դուք ուրախ էիք ժամանակ անցկացնել սիրած մարդու հետ, սակայն երբեմն ցանկություն է լինում մնալ մենակ սեփական գործերով և զբաղմունքներով: Այս կերպ ձեզ պետք չէ «թույլատվություն» խնդրել աղջիկների հետ հանդիպման համար և մեղքի զգացում ունենալ, որ թողել եք նրան մենակ:

 

4. Ամբողջ անկողինը ձերն է

 

Դուք իհարկե կփոխարինեիք դա սիրած մարդու գրկում քնելու հետ, սակայն ամբողջ անկողինը ձերը լինելը և վերմակի համար կռիվ չանելը նույնպես ունի դրական կողմ:

 

5. Դուք լրացուցիչ առիթ ունեք ճանապարհորդելու համար

 

Որքան հաճախ ենք մենք նստում և մտածում, որքան լավ կլիներ գնալ այստեղ կամ այնտեղ, սակայն չկա ուժեղ շարժառիթ: Իսկ ահա սիրած մարդուն տեսնելը հիանալի շարժառիթ է, և դուք պարբերաբար գնում եք նրան տեսակցելու:

 

6. Միշտ ունեք մի բան, որին անհանբեր սպասում եք

 

Լավ բանի սպասումը զարդարում է կյանքը: Սովորական զույգը կարող է խրվել կենցաղի մեջ, իսկ դուք օրեր եք սպասում հանդիպման համար: Եվ ամեն մի հանդիպում դառնում է երկար սպասված տոն: