Կրասնոդարում հայրն սպանել է 6-ամյա որդուն, ապա ինքնասպան եղել


Կրասնոդարում հայրն սպանել է 6-ամյա որդուն, ապա ինքնասպան եղել
Փետրվար 14 00:47 2020

ՌԴ Կրասնոդար քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 33-ամյա տղամարդու և նրա 6-ամյա երեխայի դիերը: Ինչպես հայտնում է Life.ru-ն, նախնական վարկածով` հայրն սպանել է որդուն, ապա ինքնասպան եղել:

«Քննության արդյունքներով` որդու սպանությունը կատարել է հայրը, իսկ հետո ինքնասպան եղել: Քննչական կոմիտեն պարզում է տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները»,- գրված է հայտարարությունում:

 

Նշվում է, որ իրավապահ մարմիններն ընտանիքի մասին բնութագիր կհարցնեն խնամակալության մարմիններից, որպեսզի ստուգեն, թե ինչպիսի դաստիարակություն է ստացել մահացած փոքրիկն ու կենցաղային ինչ պայմաններում է ապրել: