Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Դատարանը կիրառեց նաև գրավ՝ 15 միլիոն դրամի չափով։
Միևնույն ժամանակ, Վարդան Ղուկասյանին արգելվում է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի մեղադրանքներ՝ կաշառք, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ և դատական նիստի ժամանակ հնչեցրած հայհոյանքներ։
Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։










