ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բացահայտել են քաղաքում կատարված բնակարանային գողության փորձը։
«Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կապանի Արփիկ թաղամասի մի բնակչուհի ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 8-ից 9-ը կոտրելով բացել են նշված հասցեում իր վարձակալած տան դուռը և տունը տակնուվրա անելուց հետո, հավանաբար գողանալու բան չգտնելով, հեռացել:
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Թարմ հետքերով սկսվեց որոնողական աշխատանքը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները շուտով պարզեցin, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նույն թաղամասի 66-ամյա մի բնակիչ:
Հաղորդումից ժամեր անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ: