19-ամյա երիտասարդն Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել ու հեռացել,նրան ձերբակալել են


19-ամյա երիտասարդն Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել ու հեռացել,նրան ձերբակալել են
Օգոստոս 14 20:07 2026

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են խուլիգանություն կատարած անձին․ նա իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմածը Երևանի 19-ամյա մի բնակիչ է։

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։

Նախաքննությունը շարունակվում է։