Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր


Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր
Օգոստոս 14 22:12 2026

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա