Բեկնազարյան փողոցում բшխվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet»-ը․ կան վիրшվորներ


Բեկնազարյան փողոցում բшխվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet»-ը․ կան վիրшվորներ
Օգոստոս 14 20:16 2026

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցից դեպի Մազմանյան փողոց տանող շրջանաձև խաչմերուկում  բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Արամ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։