Զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը


Զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
Օգոստոս 13 12:15 2026

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

ՀՀ ՊՆ