Հենց այս պահին ինչպես եք բռնել հեռախոսը: Պատասխանաը շատ բան կպատմի ձեր անձի մասին


Հենց այս պահին ինչպես եք բռնել հեռախոսը: Պատասխանաը շատ բան կպատմի ձեր անձի մասին
Հունվար 25 00:54 2020

Ըստ գիտնականների՝  այն, թե ինչպես եք ձեռքում պահում հեռախոսը, կարող է պատմել ձեր անձի մասին:

Հիմնականում այս 4 դիրքերից մեկով են բռնում: Պարզեք, թե դուք անձանց որ տեսակին եք պատկանում

1. Հռեախոսը բռնել եք մի ձեռքով և տեքստը բութ մատով եք մուտքագրում: Վկայում է ձեր բազմախնդրության մասին: Դուք կազմակերպված եք և կարգապահ, միշտ հասկանում եք, թե ձեզ համար ինչն է լավ և ինչը՝ վատ:

Ավելի շատ սիրում եք խոսել, քան լսել: Իրական սերը տարբերում եք կեղծից:

Հարաբերությունների հարցում չեք շտապում. սպասում եք, որ մարդը վստահություն ձեռք բերի, և միայն հետո եք անկեղծանում:

 2. Հեռախոսը պահում եք երկու ձեռքերով, իսկ տեքստը մուտքագրում եք բութ մատով: Ցույց է տալիս, որ պաշտպանության  հույս ունեք, ուշադրություն և հոգատարություն եք ուզում: Դուք գրեթե չեք արտահայտում ձեր զգացմունքները, այդ պատճառով էլ ձեր կողակիցը կարող է սիրո պակաս զգալ:

Դուք շատ ուժեղ ինտուիցիա ունեք, ուստի ձեզ ստելը շատ բարդ է:Դուք պատրաստ եք ջանքեր գործադրել, որ ավելի խորը ճանաչեք ուրիշ մարդու, սակայն երբեմն շտապելը կարող է մոլորեցնել ձեզ, և կա հավանականություն, որ կլինեք այն մարդու հետ, ով արժանի չէ ձեր սիրուն:

3. Հեռախոսը բռնում եք երկու ձեռքով, մուտքագրում եք երկու բութ մատներով:

Բավականին թույլ սիրտ ունեք, հաճախ եք վախենում և ապրումների մեջ ընկնում: Ձեզ հարկավոր է կողակից, ով կկարողանա ձեզ լիովին հասկանալ:Եթե ձեզ աջակցում է հուսալի մարդ, ապա դուք լցված եք ինքնավստահությամբ:

Բավականին բազմակողմանի զարգացած եք, ունակ եք տարբեր իրավիճակներում արագ ադապտացվել: Դուք երեկույթների ժամանակ էներգիայով լի եք և կենսուրախ, լուրջ եք՝ մտավոր բանավեճերում և անհոգ եք՝ ընկերների շրջապատում:

Սակայն սերը՝ բիզնես չէ: Դուք հաճախ չգիտեք, թե ինչպես վարվել, որպիսի գրավեք ինչ-որ մեկի ուշադրությունը: Իսկ երբ գտնում եք ձեր կեսին, նա հասկանում է, թե որքան խորը հոգի ունեք:

4. Հեռախոսը բռնում եք մեկ ձեռքով, տեքստը մուտքագրում եք մյուս ձեռքի ցուցամատով:

Ձեզ հատկանշական է լուռ և հավասարակշռված պահվածքը: Դուք պատրաստեք շատ զոհերի գնալ՝ հանուն ուրիշների:

Ձեզ համար անտանելի են մտերիմների արցունքները: Ձեր սիրելի մարդկանց սխալները ներում եք կայծակնային արագությամբ:

Չնայած նրան, որ անկախատեսելի և հետաքրքիր մարդ եք, երբեմն նախընտրում եք թաքնվել խառնաշփոթից և առանձնանալ, որպիսի լրացնեք էներգիայի պակասը:

Դուք ամաչկոտ եք դառնում, երբ հարցը վերաբերում է հարաբերություններին: Վախենում եք առաջին քայլ անել: Շատերը կարող են կարծել, որ դրա հետևում թաքնված է անտարբերություն, սակայն երբ նրանք ձեզ ավելի լավ ճանաչեն, կարող են տեսնել ձեր իրական ես-ին և հիանալ ձեզանով՝ որպես վառ անհատով:



loading...