Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ


Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
Հուլիս 18 20:51 2026

Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

 

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: