Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը։










