ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին


ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
Հուլիս 21 20:14 2026

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարչական պատասխանատվության է ենթարկել «ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին՝ կուսակցության ղեկավար մարմնի անդամի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու համար։

Հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Կարապետյանի նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամ վարչական տուգանք։ Այս մասին հայտնում է Iravaban.net՝ հղում անելով ԿԿՀ-ին։