Twitter-ը հրապարակել է 2019թ. ամենաքննարկվող թեմաները

Twitter-ը հրապարակել է 2019թ. ամենաքննարկվող թեմաները
Դեկտեմբեր 11 00:58 2019

Twitter սոցիալական ցանցն ամփոփել է 2019-ի արդյունքները՝ ընդգծելով տարվա ամենաքննարկվող թեմաները, որոնց թվում են՝ «Գահերի խաղ» սերիալը, Նոտր Դամ տաճարի հրդեհը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Սոցցանցում ամենաքննարկվող լուրերի կատեգորիայում առաջատարը Նոտր Դամի հրդեհն է։ Երկրորդ տեղում «Ռեյվա դարաշրջանի սկիզբը» հեշթեգը։ Եռյակը եզրափակում են Վենեսուելայի զանգվածային բողոքի ցույցերը, երբ Խուան Գուաիդոն իրեն հռչակեց պետության ժամանակավոր ղեկավար:

Տասնյակում են նաև Brexit-ը, Ճապոնիայի հզոր թայֆուն Հագիբիսը, հրդեհները Ամազոնում, բողոքի ակցիաները Հոնկոնգում, կլիմայական ցույցերը, Նոր Զելանդիայի եկեղեցու ահաբեկչությունը և ԱՄՆ-ում Դեմոկրատների նախընտրական բանավեճերը:

loading...