Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալին մեղադրում են Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը)։
Գնդապետը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։










