«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2026թ. կայացված որոշման դեմ»,- հայտնում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը։
«Գլխավոր դատախազը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը»,- նշել է պաշտպանական թիմւը:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը: Դատարանը նաև բեկանել էր նրա գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել հետ՝ նոր քննության։










