ՀՀ-ից թռիչքների 8 նոր ուղղություն է հաստատվել․ Տաթևիկ Ռևազյան


ՀՀ-ից թռիչքների 8 նոր ուղղություն է հաստատվել․ Տաթևիկ Ռևազյան
Նոյեմբեր 14 16:47 2019

Իռլանդական Ryanair ավիաընկերության բացած նոր ուղղություններին գումարվում են նաև ռուսական Azimuth ավիաընկերության կողմից բացվելիք նոր չվերթը՝ դեպի Կալուգա: Այս մասին, այսօր կառավարության նիստի ժամանակ հայատարարեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

 

Նա հայտնել է՝ Հայաստանից նոր ուղղություն է բացելու նաև AirBaltic-ը: «Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավել կլինեն մինչև ամառային սեզոնի բացումը։ Azimuth-ն արդեն դիմել է, չվերթները սկսելու են դեկտեմբերի 14-ից»,- ասել է Ռևազյանը:

 

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ միաժամանակ Ryanair ավիաընկերությունը արդեն հաստատված 4 ուղղությունների հետ միասին, նախատեսում է 2-3 ուղղություն ավելացնել մինչև ամառ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սա էական ազդեցություն է ունենալու երկրում ավիատոմսերի գնագոյացման և տնտեսական ակտիվության զարգացման առումով՝ այն նկատառումով, որ ներդրողների համար կարևոր է ներդրումներ անելիս տվյալ երկրից իրենց երկիր ուղիղ չվերթ կա, թե ոչ:

 

«Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: