Այս 3 տիպի կանանց հետ տղամարդիկ չեն ամուսնանում

Այս 3 տիպի կանանց հետ տղամարդիկ չեն ամուսնանում
Հոկտեմբեր 23 00:26 2019

Կար մի ժամանակ, երբ կնոջ միակ առաքելությունը կյանքում ամուսնանալն ու երեխաներ ունենալն էր: Այսօր ժամանակակից կանայք հաճախ լիովին ինքնուրույն են, անկախ և ինքնաբավ: Ամեն դեպքում, ամուսնությունը դադարել է միակ «լույսը» լինելուց կնոջ կյանքում: Բայց ամեն դեպքում, բոլորն էլ ցանկանում են ընտանեկան երջանկություն և ներդաշնակություն ունենալ: Պարզվում է՝ կան կանանց վարքի տեսակներ, որոնք ազդում են տղամարդկանց վրա և վանում են նրանց, իսկ թե որոնք են դրանք, պարզենք միասին:

 

«Տղամարդ»-կին

Նման կինը և՛ ծորակը կվերանորոգի, և՛ բազմոցը կտեղաշարժի: Իհարկե, հրաշալի է, եթե դուք կարողանում եք ինքնուրույն շատ բաներ անել, բայց, ամեն դեպքում, պետք չէ դա ցուցադրաբար անել ձեր տղամարդու ներկայությամբ: Նրան կարող է թվալ, որ ձեզ ոչ ոք պետք չէ: Իսկ եթե ամեն դեպքում բանը հասնի համատեղ կյանքին, դուք ռիսկի եք դիմում ձեզ վրա վերցնել թե՛ կնոջ, թե՛ տղամարդու պարտականությունները: Կարծում ենք՝ դա ձեզ այնքան էլ պետք չէ:

Հարաբերություններ պարզելու սիրահար

Գիտեք, թե որքան սարսափազդու է հնչում տղամարդու համար մեր՝ «մենք պետք է խոսենք» արտահայտությունը: Այն, ինչը մենք համարում ենք անհրաժեշտ զրույց, տղամարդու համար պարզապես «ուղեղի նկատմամբ բռնություն» է թվում: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ավելի լավ է այդ մասին ուղիղ ասեք մի քանի խոսքով, ոչ թե մի ամբողջ «շնորհանդես» կազմակերպեք:

Գեղեցիկ փաթեթավորում

Անվիճելի է, որ տղամարդկանց առաջինը կնոջ արտաքինն է գրավում, այդ պատճառով էլ աղջիկների մեծամասնությունը ոչինչ չի խնայում իր արտաքինը «կատարյալ» դարձնելու համար, միայն թե, եթե, բացի արտաքինից, ուրիշ ոչինչ չունեք առաջարկելու, հարաբերությունները երկար չեն տևի:

Blognews.am

loading...