ԵԱՏՄ-ի երկրներն զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի երկրներն զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո
Սեպտեմբեր 19 15:02 2019

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել Է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը: Այդ մասին ասված Է «Լրացել Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Այսօր կարելի Է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել Է որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետություններն զգացել են ինտեգրացման դրական Էֆեկտը, ընդլայնվել Է նրանց փոխգործակցությունը ֆինանսաբանկային սեկտորում, տրանսպորտի, արդյունաբերության, բժշկության բնագավառում»,-ասված Է Մատվիենկոյի ողջույնի խոսքում, որը Մինսկում հրապարակել Է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:

 

Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հնգամյակին, Մինսկում անցկացվում Է սեպտեմբերի 19-20-ին. միջոցառումը հավաքել Է 200-ից ավելի մասնակիցների: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում եւ ուժի մեջ Է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միավորման անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

loading...