Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր Արթուր Վանեցյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանը՝ բարձրանում․ «168 ժամ»

Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր Արթուր Վանեցյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանը՝ բարձրանում․ «168 ժամ»
Սեպտեմբեր 17 08:46 2019

«168 ժամ»-ը գրում է․

«Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով: Այս փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններն այսուհետ համարվելու են քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Հիշեցնենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Տեղեկացնենք, որ, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի՝ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

«168 ժամ»-ին մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՀՀ Արդարադատության նախարարությունում ևս մշակվում էր Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով մի շարք փոփոխություններ էին նախաձեռնվել՝ թեթևացնելու պահանջները, որոնք նախատեսված են այդ մարմիններում ծառայության ու ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար։ Այսինքն՝ արդեն իսկ սպասվում էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխություններն անում է իրեն ցանկալի կոնկրետ մարդկանց այդ պաշտոններում նշանակելու համար։ Եվ ահա, նախագիծն ԱԺ ներկայացվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից։ Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ սկզբունքորեն ԱԺ ներկայացված և առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված նախագիծն Արդարադատության նախարարության և «Լուսավոր Հայաստանի» կազմած նախագծերի սիմբիոզն է, և «Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը

Եվ ահա, «Լուսավոր Հայաստանը» կրկին ծառայություն է մատուցում Փաշինյանին՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացնելով։ Իրականում, ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո «Լուսավոր Հայաստանը» փորձում է ամրապնդել իր դիրքերը, որպեսզի խմբակցությունից այլ արտահոսքեր չլինեն նորից։

Եվ ահա, մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում միաձայն ընդունվում էր, Վանաձորում հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին…

Մամուլում դեռևս անցյալ շաբաթ էր տեղեկություն տարածվել, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իհարկե, «168 ժամ»-ին ԱԱԾ-ից հերքել էին՝ ասելով, թե առհասարակ նման դիմում չի եղել, իրականությանը չի համապատասխանում և անհեթեթություն է, սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, Փաշինյանի և Վանեցյանի միջև կոշտ զրույց է եղել, որի հետևանքը նրա հրաժարականն էր։

Ինչպես արդեն գրել ենք՝ «168 ժամ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ բովանդակությամբ խոսակցություն են ունեցել. Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ասել է, որ ԱԱԾ-ն պետք է նյութեր հավաքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահի և դատավորների դեմ, բայց Վանեցյանը հրաժարվել է: Վանեցյանն ասել է, որ հնարավոր չէ այդպես շարունակել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է նախկինների կողմն անցնելու մեջ: Վանեցյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ արդեն իսկ նրա այս կամ այն հրահանգների պատճառով բազմաթիվ օրենքներ է շրջանցել և չի պատրաստվում այլևս նման քայլերի գնալ։

Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանցը՝ բարձրանում։ Ավելին, նրան անհրաժեշտ են ոչ թե ինքնուրույն մտածող գործիչներ, այլ իր հրահանգներն անվերապահորեն կատարողներ։ «Իմ քայլը» խմբակցությունը դրա վկայությունն է՝ հիմնականում անկենսագիր, անհետագիծ, պատահական մարդկանց խումբ, որոնց հետ՝ ինչպես և երբ ուզի՝ կարող է վարվել, հոխորտալ, գոռգոռալ, վիրավորել, մանդատ հետ վերցնել՝ «Ես եմ տվել, ես էլ կվերցնեմ» սկզբունքով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...