Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին, զորամասում լինելու փոխարեն, քրոջ հետ եղել է թիկնազորի հետ զբոսնելիս. Նարեկ Սամսոնյանը տեսանյութ է հրապարակել


Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին, զորամասում լինելու փոխարեն, քրոջ հետ եղել է թիկնազորի հետ զբոսնելիս. Նարեկ Սամսոնյանը տեսանյութ է հրապարակել
Սեպտեմբեր 17 00:08 2019

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութը, որի մասին ավելի վաղ էր հայտնել:

Սամսոնյանը նշել էր, որ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրն է, ով զբոսնում է մի տղայի հետ՝ թիկնազորի ուղեկցությամբ: Տեսանյութը քիչ առաջ հրապարակելիս նա գրել է, որ այդ տղան Փաշինյանի որդին է՝ Աշոտ Փաշինյանը, ով ժամկետային զինծառայող է:
«Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում, ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան: Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի...»,-գրել է նա, ապա հավելել. «Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք՝ Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում»:Նարեկ Սամսոնյանը նաև հայտնել էր, որ այս տեսանյութի պատճառով ոստիկանությունը զննելու է իր մեքենան: