Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»


Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
Հունիս 13 09:28 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածված կարծիք կար, թե Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները, որոնք եկել էին հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու, ուղարկվել են կա՛մ Ռուսաստանի իշխանությունների կողմից, կա՛մ եկել են ընդդիմության ջանքերով եւ նրան ընտրելու համար։

 
 

Նոյեմբերյան համայնքում ՌԴ-ից ժամանած առնվազն 3 անձ, որոնց հետ մենք զրուցեցինք, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի համակիրներ էին։ Նրանցից մեկը Ոսկեպար գյուղից էր, նախկին զինվորական բարձր պաշտոնյա։ Մյուսը Բերդ քաղաքից էր, երրորդը` Բերդ համայնքի Մովսես գյուղից, որոնք հատուկ Ռուսաստանից ժամանել էին Հայաստան եւ ՔՊ-ի օգտին քվեարկել։